News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Բրիտանական գիտնականները (հոգեբանն ու վիճակագրության մասնագետը) հայտնել են, որ իրենց հաջողվել է բացահայտել կորող երկրորդ գուլպաների գաղտնիքը ու համապատասխան բանաձեւը: Հետազոտությունը պատվիրել էր Samsung ընկերությունը, հայտնում է The Daily Mail- ը:

Բրիտանացի գիտնականները հայտնում են, որ ըստ վիճակագրության՝ մարդը ամսական կորցնում է միջինը 1.3 գուլպա: Հետեւաբար տարեկան կորում է 15 գուլպա, կամ ամբողջ կյանքի ընթացքում ՝ 1264 գուլպա:

Հետազոտողները պարզել են, որ գուլպան անհետանում է ոչ գերբնական պատճառներով, կամ ինչպես կատակով ասում էր ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը՝ դրանք «սեւ խոռոչները» չեն քաշում տանում:  

Վերջնական բանաձեւը ( գուլպաների կորուստի գործակիցը) հետեւյալ տեսքն ունի (L(p x f) + C(t x s)) - (P x A): Այս բանաձեւում L-ը լվացքի մեքենայի ծանրաբեռնվածությունն է, այն հավասար է այն գործածողների թվին (p) ու շաբաթվա ընթացքում արվող լվաքի հաճախությանը (f): C-ն լվացքի բարդությունն է: Այն կարելի է գտնել ՝ տարբեր շաբաթվա ընթացքում արվող տեսակի լվացքները ( մուգ գույնի, բաց գույնի շորեր եւ այլն) բազմապատկելով գուլպաների այն քանակին, որն անհետանում է ամեն շաբաթվա ընթացքում: P-ը լվացքի նկատմամբ վերաբերմունքն է ՝ 1-ից ( տանել չեմ կարողանում լվացք անելը ) մինչեւ 5 ( պաշտում եմ լվացքը): A –ն ուշադրության մակարդակն է: Այն կախված է նրանից ՝ լվացք անողը ստուգում է օրինակ շորերի գրպանները եւ այլն:

Բանաձեւը ցույց է տվել ՝ որքան մեծ է լվացքի ծավալը, այդքան շատ է գուլպանեը կորցնելու հավանականությունը: Բացի դրանից գիտնականները պարզել են գուլպաների կորելու հիմնական պատճառները ՝ տեքստիլ շորերը ընկնում են տաքացուցիչների հետեւը, տարբեր լվացքների մեջ ու կորում ու վերջապես՝ դրանք միացվում են ոչ իրենց համապատասխան զույգի հետ:

Գիտնականները գտել են երկրորդ գուլպայի կորելու բանաձեւը

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ