News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Lufthansa գերմանական ավիաընկերությունը հայտնել է, որ առաջիկա 2 օրերին աշխատակիցների գործադուլի պատճառով չվերթները կարող են հետաձգվել։ Գերմանական արհմիությունների միավորումը հայտնել է, որ ապրիլի 26-ին գործադուլ է կազմակերպում  Բրեմենի, իսկ ապրիլի 27-ին՝ Մայնի Ֆրանկֆուրտի, Մյունխենի, Դյուսելդորֆի, Քյոլնի, Բոննի, Դորտմունդի օդանավակայաններում։ Արհմիությունները պահանջում են աշխատավարձի բարձրացում։

«Ապրիլի 26-ին եւ 27-ին հնարավոր է չվերթներ հետաձգվեն կամ չեղարկվեն»,- ասված է Lufthansa-ի  կայքում տեղադրված հայտարարության մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ