News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ապրիլի 25-ին, ժամը 21.15-ին, ոստիկանության Բազումի բաժնում ահազանգ է ստացվել, որ Վանաձորի Իսահակյան 1-ին նրբանցքի 9 շենքի բնակարաններից մեկում թմրամոլներ են հավաքված, եւ վիճաբանության ձայներ են լսվում:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը 51-ամյա Սերոբ Մ.-ի բնակարանի փակ պատշգամբի պահարանի վրա հայտնաբերել է ալյումինե տարա, յոդի դատարկ ապակյա տարա, 3 լուցկու տուփ, 1 տուփ սոդա, 10 մլ տարողությամբ ներարկիչ՝ 2,5 մլ դեղնագորշավուն հեղուկով:

Սերոբ Մ.-ի բնակարանում գտնվող ընկերը` 43-ամյա Նորայր Զ.-ն, հայտարարել է, որ նշվածը պատկանում է իրեն, որոնցով ինքը պատրաստել է ներարկիչի մեջ առկա թմրամիջոցը, որպեսզի ներարկելու միջոցով գործածի:

Նշված բնակարանի փակ պատշգամբից հայտնաբերվել է նաեւ 3 լուցկու տուփ, դատարկ ապակյա տարա, բամբակե տուփ, տուփի մեջ կիսով չափ լցված կերակրի աղ, 20 մլ տարողությանբ ներարկիչ` 10 մլ դեղնագորշավուն հեղուկով:

Սերոբ Մ.-ի բնակարանում գտնվող մյուս ընկերը` 52-ամյա Արթուր Մ.-ն, հայտարարել է, որ նշվածը պատկանում է իրեն, որոնցով ինքը պատրաստել է ներարկչի մեջ առկա թմրամիջոցը, որպեսզի ներարկելու միջոցով գործածի:

Հայտնաբերվածներն ուղարկվել են փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ