News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը


Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին կոչ է արել Օդեսա Ազգային գվարդիա մտցնել: Այս մասին նա հաղորդել է Facebook-ում հրապարակած տեսաուղերձում:

Սահակաշվիլին հայտարարել է, որ տեղի անվտանգության խորհուրդը «միայն մեկ բանով է զբաղված՝ բարեփոխիչների թիմին հետեւելով», ինչի արդյունքում ուշադրությունից դուրս են մնացել Օդեսայի բանկում հրաձգությունն ու ակտիվիստների վրա հարձակումները:

«Եվս մեկ անգամ կցանկանայի դիմել Ուկրաինայի նախագահին եւ պահանջել օգնել մեզ կարգուկանոն հաստատելու գործում: Նախագահին խնդրում եմ անհապաղ Օդեսա Ուկրաինայի Ազգային գվարդիայի ստորաբաժանում եւ ոստիկանական լրացուցիչ ուժեր մտցնել»,- ասել է Սահակաշվիլին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ