News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հետաքննիչ լրագրողների միջազգային կոնսորցիումը (ICIJ) մայիսի 9-ին կհրապարակի ավելի քան 200 հազար օֆշորային ընկերությունների մասին տեղեկություններ պարունակող տվյալների որոնողական բազա։ Դրանք այն ընկերություններն են, որոնք ներգրավված են «պանամական փաստաթղթերում»։

Տվյալների բազան հասանելի կլինի https://offshoreleaks.icij.org հասցեով։ Այն «բազային կորպորատիվ տեղեկություններ» կպարունակի ընկերությունների եւ ֆոնդերի մասին, որոնք գրանցված են 21 օֆշորային գոտիներում ու կապ ունեն ավելի քան 200 երկրների եւ տարածքների պաշտոնատար անձանց հետ։

Որոշ դեպքերում կհրապարակվեն Mossack Fonseca պանամական ընկերության ներքին տեղեկությունները։

Տվյալների բազայում տեղեկություններ չեն լինի բանկային հաշիվների եւ ֆինանսական գործարքների, ինչպես նաեւ էլեկտրոնային նամակների մասին, չեն լինելու նաեւ անձնագրերի եւ հեռախոսահամարների պատճեները, փոխանցում է ՌԲԿ-ն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ