News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Տեղի է ունեցել «Հայկական չափանիշ» կինոկենտրոնի «Կոմիտաս. հանճարը խելագարների աշխարհում» վավերագրական ֆիլմի առցանց պրեմիերան:

Կինոկենտրոնից NEWS.am-ին հայտնում են, որ ոչ  մի երաժիշտ այնքան զորեղ  ազդեցություն  չի գործել հայ ստեղծագործական կյանքի վրա, որքան Կոմիտասը: Հավաքելով հայկական ժողովրդական երգերը՝  նա  դրանք  ժողովրդին էր վերադարձնում  մաքրված եւ վերածնված:

Երկար ժամանակ ընդունված էր կարծել, որ Կոմիտասը երկու տասնամյակ տառապում էր  հոգեկան խանգարվածությամբ, որն էլ, ի վերջո,  դարձել էր նրա մահվան պատճառը փարիզյան հոգեբուժարանում: Սակայն 1991 թվականին պաշտոնական այս  վարկածը կասկածի տակ դրվեց:

«Կոմիտաս. հանճարը խելագարների աշխարհում» ֆիլմում լույս է սփռվում Կոմիտասի հիվանդության եւ մահվան թաքնված հանգամանքների վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ