News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ այսօր՝ ապրիլի 27-ին, Կառավարությունում տեղի է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի հերթական նիստը, որտեղ քննարկվել է ՏՀՏ ոլորտի ընկերություններում նորավարտ մասնագետների պրակտիկայի անցկացման հետ կապված խնդիրները եւ ՀՀ աշխատանքային օրենսգրքի համապատասխան հոդվածում փոփոխություն կատարելու առաջարկությունը:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, խորհրդի անդամները հանդես են եկել իրենց դիտարկումներով եւ առաջարկություններով: Վարչապետ Աբրահամյանն առաջարկել է ներկայացված փաստարկների հիման վրա շահագրգիռ գերատեսչությունների հետ համատեղ անցկացնել լրացուցիչ քննարկումներ եւ դրանց արդյունքների հիման վրա ներկայացնել համապատասխան առաջարկություններ:

Այնուհետեւ խորհուրդը քննարկել է ֆիզիկամաթեմատիկական եւ տեխնիկական ֆակուլտետներում ընդունելության քննությունների ցանկում «Ֆիզիկա» առարկան պարտադիր դարձնելու առաջարկը: Նշվել է, որ ՀՀ հանրակրթական համակարգը հիմնականում կարողանում է ֆիզիկայից ապահովել շրջանավարտների այնպիսի կրթական մակարդակ, որն անհրաժեշտ է ՀՀ եւ արտասահմանյան բուհերի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետներում ֆիզիկայի եւ դրա հետ կապված ուսուցումն անհրաժեշտ մակարդակով իրականացնելու համար: Միաժամանակ, որպես փաստակ նշվել է, որ ՏՏ, հեռահաղորդակցական եւ ճարտարագիտական ոլորտների մասնագետների ապագա գործնական հմտությունների եւ կարողությունների մակարդակը կախված է նաեւ «Ֆիզիկա» առարկայի նրանց իմացության մակարդակից: Առաջարկության վերաբերյալ ներկայացվել են տարբեր հիմնավորումներ եւ դիտարկումներ: Կառավարության ղեկավարը հանձնարարել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարությանը՝ 2017-2018 թվականների տարվա մասնագիտությունների եւ ընդունելության քննությունների ցանկի նախագիծը նախապատրաստելիս հաշվի առնել ներկայացված առաջարկությունը: 

Օրակարգային հաջորդ հարցով խորհուրդն անդրադարձել է տեխնոլոգիական ձեռներեցության էկոհամակարգի ֆինանսավորման ընդլայնման անհրաժեշտությանը: Մասնավորապես, առաջարկվել է ՀՀ-ում կիրառել միջազգային փորձը եւ լրացնել գաղափարների հաստատման փուլի ֆինանսավորման բացը, նախաձեռնել վերադարձելի համաֆինանսավորվող դրամաշնորհների տրամադրման ծրագիր, որի նպատակը կլինի նպաստել ինովացիոն գործունեություն ծավալող տեխնոլոգիական սկսնակ ընկերությունների ապրանքների առեւտրայնացմանը: Ակնկալվում է, որ ծրագրի արդյունքում կարձանագրվի նորարար տեխնոլոգիական լուծումներ առաջարկող ընկերությունների աճ, կխրախուսվի տեխնոլոգիական ձեռներեցությունն ու զարգացումը: Կարեւորելով ծրագիրը՝ վարչապետ Աբրահամյանը հանձնարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը լրացուցիչ ուսումնասիրել հարցը եւ դրամաշնորհային ծրագրերի միջոցով սկսնակ ընկերությունների գաղափարների հաստատման փուլի ֆինանսավորման հնարավորության ուղղությամբ ներկայացնել առաջարկություն:

Քննարկվել են նաեւ ընկերությունների վերագրանցման հետ կապված խնդիրներին առնչվող հարցեր: ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ այդ խնդիրները գտնվում են իր ուշադրության կենտրոնում. առաջիկայում իրականացվելու են օրենսդրական փոփոխություններ, որոնցով հստակ կնախատեսվեն ընկերությունների վերագրանցումների, բաժանումների եւ միաձուլումների համար նախատեսվող քայլերը, որպեսզի պատկան մարմինը հնարավորություն չունենա դրսեւորել հայեցողական լիազորություն:

Այնուհետեւ խորհուրդն անդրադարձ է կատարել խորհրդի աշխատանքային խմբերի գործունեության կարգին եւ տեխնիկական այլ հարցերի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանի վրա բանկային վիրուսների շատ լուրջ ալիք է գալիս. Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է
Նրա խոսքով՝ կողքից ծրագրեր չի կարելի քաշել, միայն Play Market ծրագրից,...
ՄՊՀ-ն հասարակության մոլորեցման առերևույթ հատկանիշներով վարույթ է հարուցել «Ջիջի» ընկերության նկատմամբ
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը մայիսի 21-ին վարույթ է հարուցել...
Էփրիքոթ Կապիտալը սկսել է «Apricot talks խելացի ներդրողի փոդքասթ» նախագիծը
 «Ինչո՞ւ կատարել ներդումներ» խորագրով առաջին էպիզոդը ներառում է անդրադարձ այնպիսի թեմաներին, ինչպիսիք են...
Fastex-ը «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2024»-ի գլխավոր գործընկեր․ հանդիպել են ուսանողներն ու գործատուները (ֆոտո)
«ԲանՈՒԳործ» էքսպոյի շրջանակում հայաստանյան առաջատար ընկերությունները ներկայացրել են իրենց պորդուկտներն ու ծառայությունները...
SiMaxx կուտակչային բաճկոնները ապագայի զինվորներին կապահովեն էներգիայի կրկնակի պաշարով
Գերամուր կուտակիչները կօգնեն նոր սերնդի զինվորներին...
Եվրոպայում մշակել են մոնոռելսային էլեկտրական տաքսի վագոններ
Եվրոպական միության հիմնադրամը սկսել է ծրագրի ֆինանսավորումը ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ