News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Կյանքի 92-րդ տարում մահացել է քաղաքական մեկնաբան, պատմաբան-ամերիկագետ, լրագրող եւ գրող Վալենտին Զորինը, հայտնում են ռուսական ԶԼՄ-ները: 

Զորինը խորհրդային եւ ռուս քաղաքագետ է, պատմաբան-ամերիկագետ, հեռուստահաղորդավար, քաղաքական մեկնաբան, լրագրող, գրող: Նա հեռուստատեսությունում վարել է   «Միջազգային համայնապատկեր», «Այսօր աշխարհում», «9-րդ ստուդիա» հաղորդումները: Վերջին տարիներին նա աշխատում էր որպես «ՌԻԱ Նովոստի» գործակալության մեկնաբան:   

Ամերիկագետ լինելով, լրագրողը շատ գրքեր է գրել Միացյալ Նահանգների կյանքի մասին`   «Ամերիկայի անթագակիր արքաները», «Յոթանասունականների Ամերիկան», «Տիրակալներն առանց դիմակների», «Միստր միլիարդներ», «Հակասական Ամերիկա»:

Նա 1976-ի ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր է: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ