News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

ՀՀԿ-ում ով որքան կարողանում է, անդամավճար է վճարում։ Այս մասին ապրիլի 27-ին լրագրողներին ասել է ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը։

Նրա խոսքով՝ կուսակցությունը պետք է գոյատեւի սեփական միջոցներով եւ չսպասի, թե երբ նրան մեկը կօգնի։ Անդրադառնալով հարցին, թե արդյոք ՀՀԿ-ն հենց այդպես է գոյատեւում, Սահակյանը պատասխանեց. «Մենք մոտ 150 հազար կուսակցական ունենք։ Չէի ասի, որ բոլորը ժամանակին վճարում են, բայց մեծամասնությունը վճարում է։ Անդամավճարի չափը մենք չենք ֆիքսում, ով որքան կարողանում, վճարում է»։

Հարցին, թե որքան է վճարում Սամվել Ալեքսանյանը, ԱԺ խոսնակը պատասխանեց, որ Ալեքսանյանը կուսակցության շարքերում չէ։ «Ես վճարում եմ 20 հազար դրամ, իսկ թե ամենաշատն ով է վճարում, ես չեմ հետեւել»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ