News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Alibaba առեւտրական հարթակի հիմնադիր Ջեք Ման իր կարողության չափերով գերազանցել է Dalian Wanda Group-ի ղեկավար Վան Ցզյանլինյային` դառնալով Ասիայի ամենահարուստ մարդը:  

Ման Alibaba-ի «դուստր» Ant Financial-ի վերջին գործարքից հետո իր կարողությունն ավելացրել է  4,3 մլրդ դոլարով: 

Bloomberg-ի միլիարդատերերի ինդեքսի համաձայն, նրա կապիտալն այժմ  կազմում է  33,3 մլրդ դոլար: Դրա շնորհիվ նա առաջ է անցնում Վան Ցզյանլինյայից, որի կարողությունը  32,7 մլրդ դոլար է եւ հոնկոնգցի մագնատ Լի Կա-Շինգից, որի կապիտալը  29,5 մլրդ դոլար է:

Ջեք Մային է պատկանում  Alibaba-ի  6,3 տոկոսը եւ  Ant Financial-ի 37,9 տոկոսը, նշում է RNS-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ