News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ոչ հեռու ապագայում ՀՀ կառավարությունը կներկայացնի թուրքական ծագումով ապրանքների նկատմամբ միջոցների մասին իր առաջարկները։ Այս մասին ապրիլի 27-ին խորհրդարանում ասել է էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը։

Վարչապետի հանձնարարականով՝ Էկոնոմիկայի նախարարությունն ուսումնասիրում է ապրանքները, որոնք սպառնում են Հայաստանի ազգային տնտեսությանը որակով եւ մրցունակությամբ։

Հայ-թուրքական տնտեսական հարաբերությունները ուղղակիորեն բխում են քաղաքական հարաբերություններից, եւ այստեղ պետք է միջոցների նոր փաթեթ ներկայացնել, նշել է նախարարը եւ հիշեցրել, որ Հայաստանը ԱՀԿ անդամ է եւ չի կարող կազմակերպության կանոնակարգին հակասող քայլեր ձեռնարկել։ Սակայն այստեղ կարեւոր փաստ կա։ ԱՀԿ-ին անդամակցելիս Թուրքիան հայտարարել էր, թե չի ճանաչում Հայաստանին՝ որպես ԱՀԿ անդամ եւ նրա վրա չի տարածելու այդ կանոնները։

«Իսկ դա նշանակում է, որ մենք ամբողջովին իրավունք ունենք միջոցներ կիրառել մեր տնտեսությունը պաշտպանելու համար։ Խոսքը վերաբերում է գյուղատնտեսական ապրանքներին, թեթեւ արդյունաբերությանը եւ այլն»,- նշել է Մինասյանը։

Երկրորդ բանը, որը պետք է հաշվի առնել, ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունն է, որտեղ երկրները համաձայնեցնում են իրենց քաղաքականությունը։

«Սակայն նաեւ այդ ամենը հաշվի առնելով՝ Հայաստանը գործիքներ ունի, որոնք թույլ են տալիս առանձին դեպքերում կոնկրետ քայլեր ձեռնարկել։ Դրանք պետք է հստակ հաշվարկել, որպեսզի սոցիալապես պայթյունավտանգ իրադրություն չստեղծվի»,-ճ ասել է նախարարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պեսկովը մեկնաբանել է ԵԱՏՄ-ին Հայաստանի մասնակցության հնարավոր դադարեցումը
Պեսկովը մեկնաբանել է...
ԵԱՏՄ տարածքից արտահանվող ապրնքների ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում հավանություն տվեց…
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ