Հայաստանում Սահմանադրական բարեփոխումները կբարձրացնեն խորհրդարանի դերը եւ կարող են բերել ավելի ներառական քաղաքական գործընթացի: Այս մասին ասված է Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թորնբյորն Յագլանդի՝ մարդու իրավունքների եւ ժողովրդավարության վիճակի վերաբերյալ ամենամյա զեկույցում:
Ամեն դեպքում, ըստ զեկույցի, ժողովրդավարության մշակույթն ու քաղաքացիական հասարակության հետ երկխոսությունը դեռեւս թույլ են համարվում բարեփոխումների այս կարեւորագույն գործընթացի ընթացքում:
Զեկույցը հիշեցնում է, որ Հայաստանն ընդարձակ բարեփոխումներ է ներկայացրել՝ քրեականացնելով դատարանի վրա ազդելու փորձերը, սակայն հաղորդագրությունները մատնանշում են գործնականում դատական համակարգի անկախության բացակայությունը:
Զեկույցում նաեւ նշվում է, որ մինչեւ հիմա իրավական պաշտպանության արդյունավետ միջոցներ չկան իրավապահ մարմինների կողմից հավաքների ազատության իրավունքի խախտումների եւ դրանց հետաքննության դեպքում: