Իրանի ՌՕՈՒ-ի «Սուխոյ» կործանիչն ապրիլի 27-ին կործանվել է երկրի կենտրոնական Իսֆահան նահանգում: Այս մասին գրում են տեղական լրատվամիջոցները:
Ըստ «Ինտերֆաքս»-ի, երկու օդաչուներն էլ կարողացել են դուրս թռչել եւ պարաշյուտներով վայրէջք կատարել: Իրանական աղբյուրների համաձայն, պատահարի պատճառը տեխնիկական խնդիրներն են: