News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական համատեղ հանձնաժողովի ութերորդ նիստում, որը սեպտեմբերի 27-28-ին տեղի է ունենում Երեւանում, որեւէ արձանագրություն չի ստորագրվել Բելառուսում հայկական կոնյակի արտադրության վերաբերյալ։ Այդ մասին այսօր մամուլի ասուլիսում հայտարարեց Բելառուսի առեւտրի նախարար Վալենտին Չեկանովը։ Սակայն, նրա տեղեկացմամբ, հարցը գտնվում է քննարկման փուլում։ «Բելառուսում այսօր արտադրվում է, օրինակ, մոլդովական կոնյակ, այլ կոնյակներ, որոնք արտադրվում են այդ երկրների տեխնոլոգիաներով եւ հաջողությամբ իրացվում շուկայում։ Մենք կցանկանայինք, որ նույնը տեղի ունենար նաեւ հայկական կոնյակի դեպքում։ Այլ բան է՝ կլինի՞ արդյոք գործարան։ Արձանագրություն մենք չենք ստորագրել, սակայն մոտ ենք նման գործարանի ստեղծմանը»,- հայտարարեց Վ. Չեկանովը։ Նշենք, որ հայկական օրենսդրությամբ արգելվում է «հայկական կոնյակ» անվանումը օգտագործել Հայաստանից դուրս շշալցված խմիչքների համար։
Համատեղ ասուլիսին մասնակցող ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի խոսքերից կարելի էր եզրակացնել, որ հայկական կողմը դեմ չէ Բելառուսում հայկական կոնյակի շշալցմանը կամ հայկական տեխնոլոգիայով դրա արտադրության կազմակերպմանը, սակայն դեմ է այդ խմիչքը «հայկական կոնյակ» անվանելուն։

Չեկանովի տեղեկացմամբ՝ Բելառուսոււմ իրացվող կոնյակի 38 տոկոսը բաժին է ընկնում հայկական կոնյակին, բելառուսական 6 մասնավոր եւ պետական կազմակերպություններ զբաղվում են դրա ներմուծմամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ