News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 31
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը փորձում է դիվերսիֆիկացնել ռիսկերը տարածաշրջանում, հենելով միաժամանակ Բաքվի եւ Երեւանի վրա: Ինչպես հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը, այս մասին հայտարարել է Հետխորհրդային երկրների հասարակական-քաղաքական գործընթացների տեղեկատվական-վերլուծական կենտրոնի տնօրեն, «Վեստնիկ Կովկազա» ինտերնետային կայքի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վլասովը: Նրա խոսքով՝ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի այցերը Հայաստան եւ Ադրբեջան, ցույց են տալիս, որ Ռուսաստանը ձգտում է դիվերսիֆիկացնել ռիսկերը: «Հայաստանը, դա տնտեսություն եւ առեւտուր է, աշխարհաքաղաքական ազդեցության հարց, իսկ Ադրբեջանը՝ դա էներգետիկա է: ԼՂ հակամարտությունը այդ դիֆերսիֆիկացիայի շրջանակներում այնքան էլ չի տեղավորվում, քանի որ հնարավոր չէ հակամարտությունը կարգավորել, միաժամանակ պաշտպանելով ե՜ւ մեկին, ե՜ւ մյուսին»,-ասել է քաղաքագետը: 

Վլասովն ընդգծել է, որ Ռուսաստանը գործում է «ձվերը պետք չէ նույն զամբյուղի մեջ դնել» սկզբունքով:

«Այս փուլում չեմ տեսնում հակամարտության կարգավորման հեռանկար: Կլինեն երկու երկրների նախագահների պարբերական  հանդիպումներ: Եռակողմ հանդիպման ձեւաչափով ՌԴ-ի նախագահի հետ հանդիպումները հնարավորություն են տալիս ձգձգել հակամարտության կարգավորումը, թույլ չտալով ռազմական բաց բախում: Ռուսաստանը պետք է մնա տարածաշրջանում գլխավոր մոդերատոր»,-ասել է քաղաքագետը: Վլասովը կարծիք է հայտնել, որ ԼՂ հարցը լինելու է Աստանայում տեղի ունենալիք ԵԱՀԿ գագաթաժողովի կարեւոր թեման, սակայն բնավ ոչ առաջնայինը, քանի որ այս տարվա ընթացքում այդ հարցում հնարավոր չեղավ հասնել առաջընթացի: «ԵԱՀԿ-ի հերթական գագաթաժողովը ցուցադրական է լինելու: Ղազախստանը ամբողջ տարվա ընթացքում փորձեց ճանապարհային քարտեզ ձեւավորել, սակայն, ըստ իս, դեկտեմբերին այս թեման, եթե իհարկե հնչի, չի լինելու առաջնային թեմաների մեջ: Դրա պատճառն այն է, որ կողմերը մինչեւ վերջ չեն հաղթահարել այն տարաձայնությունները, որոնք նրանց մոտ առկա են»: Քաղաքագետի կարծիքով, կարգավորման գործընթացում դադար է սկսվում: «Հարավային Կովկասում Ռուսաստանի խուսափողական քաղաքականության պատճառներից մեկը Իրանի հետ կապված իրավիճակի սրացումն է»,-ասել է ռուս փորձագետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ