News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ռուսական սահմանին կատարված միջադեպից հետո օդաչու Նադեժդա Սավչենկոյի քույրը ուկրաինացի հյուպատոսների ուղեկցությամբ գնացել է Դոնի Ռոստովի հսկիչ անցակետ: Այս մասին հայտնել է ուկրաինուհի Նադեժդա Սավչենկոյի դատապաշտպան Իլյա Նովիկովը իր Twitter –ում:

Մինչ այդ Իլյա Նովիկովը հայտնել էր, որ Վերա Սավչենկոյին թույլ չեն տալիս լքել Ռուսաստանի տարածքը:

Դատապաշտպան Մարկ Ֆեյգինը պատմել է, որ ԱԴԾ աշխատակիցները ձերբակալել են Վերա Սավչենկոյին, երբ նա փորձում էր Ուկրաինա գնալ ու նրանից վերցրել անձնագիրը ՝ պատճառաբանելով, որ նա դաշնային խուզարկման մեջ է չեչեն դատավորին վիրավորելու գործով:

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն արտգործնախարարությանը հանձնարարել է ամեն ինչ անել Նադեժդա Սավչենկոյի քրոջն Ուկրաինա վերադարձնելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ