News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի արտաքին քաղաքականությունն ուղղակի աղետ է։

«Ո՛չ հեռատեսություն, ո՛չ նպատակ, ո՛չ ռազմավարություն։ Եթե Օբամայի նպատակը Ամերիկան թուլացնելն էր, նա սրանից լավ իր գործը չէր կարող անել»,- ասել է Թրամփը։

Միլիարդատերը նախագահի վարչակազմին մեղադրել է Իրանին ուժեղացնելու, Հյուսիսային Կորեայի նկատմամբ հսկողությունն ամբողջովին կորցնելու, Չինաստանի կիբերհարձակումներին դիմակայել չկարողանալու եւ 2011-ին Եգւպտոսի քաղաքական ճգնաժամում իր ավանդը ներդնելու մեջ։

Թրամփի կարծիքով՝ ԱՄՆ-ը սխալներ է թույլ տվել Իրաքի, Սիրիայի եւ Լիբիայի նկատմամաբ իր քաղաքականության մեջ, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ