Նորվեգիայի հարավում՝ Դյուրեպարկ կենդանաբանական այգում, գլխատված զեբրին նետել են վագրերի առաջ։
Daily Mail-ի տեղեկություններով՝ նորվեգական կենդանաբանական այգին առաջ է բերել ծնողների զայրույթն այն բանից հետո, երբ ամբողջական զեբրին վագրերի կեր է դարձրել այցելուների աչքերի առաջ։ Կենդանաբանական այգու տնօրինությունը խոստովանել է, որ սպանել է առողջ զեբրին դրանց քանակի աճի պատճառով։
Կենդանաբանական այգու անասնաբույժ Ռոլֆ Արնե Օլբերգը հայտնել է, որ նման որոշում է կայացվել, որպեսզի վագրերին իրենց բնական միջավայրին բնորոշ կեր մատուցեն։