News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Բելգիայում փարիզյան ահաբեկչությունների մեջ մեղադրվող գլխավոր Սալահ Աբդեսլամի շահերը պաշտպանող փաստաբան Սվեն Մարին խոստովանել է, որ թեթեւություն է զգում գործը Փարիզի գործընկերներին փոխանցելով, գրում է La Libération-ը։

Մարիին նշել է, որ Աբդեսլամին պաշտպանելն իրեն միայն տհաճություն է պատճառել։ Մարին պատմել է, որ մարդիկ իրեն ատելությամբ են նայում, ասես ինքն է ահաբեկիչը։ Ընդ որում, փաստաբանը չի թաքցնում Աբդեսլամի նկատմամաբ իր արհամարհանքը։

«Մանր հանցագործների շարքերից դուրս եկած մոլենբեկցի այդ ապուշն ավելի շուտ նմանակող է, քան նախաձեռնող։ Նրա մտավոր կարողությունները դատարկ մոխրամանի մակարդակի են։ GTA սերնդի հիանալի օրինակ, որն ապրում է վիդեոխաղերով»,- ասել է Մարին։

Փաստաբանի կարծիքով, Աբդեսլամին պետքէ դատի ոչ թե Փարիզը, այլ միջազգային տրիբունալը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Աբդեսլամին Բելգիայից արտահանձնել էին Ֆրանսիա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում արտակարգ դրությունը դադարեցվել է
130 մարդ զոհվել էր, ավելի քան 350-ը՝ վիրավորվել…
Ֆրանսիայում ԱԺ ընտրություններում անվտանգությունը կապահովեն 50.000 զինվորներ
Քվեարկությունն անցկացվելու է արտակարգ դրության ռեժիմի գործողության պայմաններում...
Օլանդը հատուկ ծառայություններից պահանջել է Ֆրանսիայում ահաբեկչություններ թույլ չտալ
Օլանդը հատուկ ծառայություններից եւ անվտանգության ուժերից պահանջել է բոլոր ջանքերը ներդնել Ֆրանսիայում նոր ահաբեկչություններ թույլ չտալու համար…
2015թ. ահաբեկչություններից հետո 1.5 մլն-ով պակաս զբոսաշրջիկ է այցելել Փարիզ
Միայն Ճապոնիայից զբոսաշրջիկների թիվը կրճատվել է 41.2%-ով...
Ֆրանսիայում արտակարգ դրությունը կերկարաձգեն մինչեւ 2017թ. հուլիսի 15-ը
Երկրում արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել անցյալ տարվա նոյեմբերի 13-ի ահաբեկչություններից հետո...
Օլանդը Փարիզի Stade de France-ի ահաբեկչության զոհերին նվիրված հուշատախտակ է բացել
Դրա վրա փորագրված է 63-ամյա վարորդ Մանուել Դիասի անունը, որն այդ օրն իրականացրած ահաբեկչությունների շարքի առաջին զոհն էր…
Ամենաշատ