News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Չինաստանը ոչ մի դեպքում թույլ չի տա Կորեական թերակղզում պատերազմ սանձազերծել, հայտնել է ՉԺՀ-ի ղեկավար Սի Ձինպինը Ասիայում համագործակցության եւ վստահության միջոցների խորհրդակցությանը (ԱՀՎՄԽ):

«Մենք թույլ չենք տա, որ Կորեական թերակղզում պատերազմ եւ քաոս բռնկվի: Նման իրավիճակը ոչ մի երկրի շահերից չի բխում», — ասել է նա, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: 

Նա նաեւ նշել է, որ սիրիական ճգնաժամի արագ հանգուցալուծումը համաշխարհային հանրության առաջնահերթ գործն է: Սի Ձինպինի խոսքով, Չինաստանն ակտիվորեն մասնակցում է Աֆղանստանում իրավիճակի հանգուցալուծմանը:  «Չինաստանը հույս ունի, որ Աֆղանստանը հնարավորինս արագ կկանգնի խաղաղության եւ զարգացման ճանապարհին, պատրաստ է մնացած աշխարհի հետ միասին նպաստել Աֆղանստանի խաղաղ վերականգնմանը», — հավելել է նա:

Խոսելով իրանական ատոմի վերաբերյալ համաձայնության ձեռք բերմանը, ՉԺՀ-ի ղեկավարը նշել է այն դերը, որ իր երկիրը խաղացել է այդ գործընթացում:  «Չինաստանը կառուցողական դեր է խաղացել Իրանի վերաբերյալ համաձայնության ձեռք բերման գործում, պատրաստ է  նպաստել, որ այն ամբողջությամբ իրականացվի», — ընդգծել է Սի Ձինպինը: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ