News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով մեղադրյալ Մովսես Ազարյանը, պաշտպանի պնդմամբ,  պետք է ենթարկվի լրացուցիչ դատահոգեբանական փորձաքննության։ Այսօր՝ ապրիլի 28-ին, Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պաշտպան Անահիտ Հովհաննիսյանը նման միջնորդություն արեց:

 «Եղած եզրակացությունը թերի է, չի կարող դրվել մեղադրանքի հիմքում։ Բացի այդ դատարանում իմ պաշտպանյալի վերաբերյալ հարցերին փորձագետներն այնպիսի պատասխաններ տվեցին, որոնք սուրճի բաժակով գուշակության նման էին»,- իր միջնորդությունն այս կերպ հիմնավորեց պաշտպանը։

Կողմերն առարկեցին՝ Մովսես Ազարյանը չի փորձաքննվել երբեւէ, ուստի նա չի կարող լրացուցիչ դատահոգեբանական փորձաքննության օբյեկտ հանդիսանալ։ Պաշտպանը խոստացավ հաջորդ նիստին միջնորդության ձեւակերպման մեջ «լրացուցիչ» բառը փոխել «առաջնայինով»։

Անահիտ Հովհաննիսյանը նաեւ դատակոչը լրացնելու վերաբերյալ միջնորդությամբ հանդես եկավ:

«Ես միջնորդում եմ որպես վկա դատարան կանչել եւ հարցաքննել իմ պաշտպանյալի հետ նույն սենյակում եղած անձանց՝ իմանալու նա քնած է եղել արդյոք եւ ինչպես է արձագանքել Հայկազ Բարսեղյանի մահվան լուրին»,- ասաց պաշտպանը։

Նշենք, որ Անահիտ Հովհաննիսյանն իր խոսքը սկսեց հուզական նոտայով՝ ցավակցելով Արցախյան քառօրյա պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքներին։

Դատական նիստին ներկա չէր տուժող կողմի փաստաբան Գարիկ Գալիկյանը, նիստը հետաձգվեց, որպեսզի նա իր կարծիքը հայտնի պաշտպանի միջնորդության վերաբերյալ:

Հիշեցնենք, որ Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվում են նրա համակուրսեցիները` կուրսանտներ Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը եւ Մովսես Ազարյանը։ Ըստ մեղադրանքի՝ նրանք հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում, զորամասի ննջարանում դաժանությամբ սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին, ապա հետքերը թաքցնելու նպատակով կախել նրա մարմինը մարզահրապարակում գտնվող պտտաձողից, նրա անունից գրություն թողել, թե իբր ինքնասպան է եղել: Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պայմանագրային զինծառայողի են դանակահարված տեղափոխել Ստեփանավանի հիվանդանոց. ինչ է կատարվել «Թուրքի թաղում». ArmLur.am
վիճաբանողները պայմանագրային զինծառայողներ Ա.Մ-ն եւ է.Հ-ն են…
2023-ին զինծառայողների մահվան դեպքերը 69 տոկոսով ավելացել են
Նախորդ տարի արձանագրված 54 դեպքի մեծ մասը՝ 19-ը, եղել են հակառակորդի...
Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է համածառայակիցը. ՔԿ
Փաստական տվյալներ են ստացվել, որ ժամը 17։55-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական դիրքում՝ խրամուղում…
Ատեստավորումից գերազանց ստացող շարքային պայմանագրայինը մարտական հերթափոխ իրականացնելիս կստանա 526 հազար դրամ
Բրիգադի սերժանտի աշխատավարձը մինչեւ ատեստավորումը կազմում է 209 հազար...
Ինչու՞ են բանակում շատացել մահվան դեպքերը, ովքե՞ր, ե՞րբ եւ ի՞նչ պատիժ են կրել դրա համար. պատգամավորը՝ ՊՆ փոխնախարաին
Դուք ԱԺ-ում եք, հանրային հարթակում եւ բոլոր հնարավոր ուղղություններից մեզ լսում են...
Զինծառայող Ավագ Զաքարյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով
Ավելի վաղ ՀՀ պաշտպանական գերատեսչությունից հայտնել էին, որ փետրվարի 24-ին...
Ամենաշատ