News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Նախագահ Սերժ Սարգսյանը պատգամավորներին նկատողություն չի արել։ Այս մասին ապրիլի 28-ին խորհրդարանում ասել է ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը՝ մեկնաբանելով Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ խմբակցության անդամների հանդիպումը։

Սահակյանի խոսքով՝ հանդիպմանը քննարկվել է խորհրդարանի աշխատանքը, հետագա գործողությունները, նոր խնդիրները։ Անդրադառնալով հարցին, թե նկատողություններ արվել են արդյոք պատգամավորներին, ԱԺ խոսնակն ասաց, որ հանդիպումը հրավիրվել էր ոչ թե ինչ-որ մեկին պատժելու, այլ հետագա աշխատանքը քննարկելու համար։ «Իհարկե բացթողումներ եղել են, դրանցից մեկը 2 ընթերցում անցած օրինագիծն էր, որը վերջին ընթերցմամբ մերժվեց (Հրազդանի ցեմենտի գործարանի արտոնությունների մասին)։ Ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ ընդդիմությունը վերջին պահին կմիավորվի եւ չի մասնակցի քվեարկությանը։ Եթե ՀՀԿ-ից մի քանի  մարդ դահլիճում շատ լիներ, օրինագիծը կընդունվեր»,- ասել է Գալուստ Սահակյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ