News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ՀՀ Կառավարությունը հաստատել է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի նախագիծը:

Կառավարության ապրիլի 28-ի նիստի ժամանակ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հայտնել է, որ նոր օրենքի ընդունումը բխում է Սահմանադրության բարեփոխումից, որն ընդունվել է 2015-ի դեկտեմբերի հանրաքվեի արդյունքում: Մինչեւ մայիսի 1-ը օրինագիծը պետք է խորհրդարան մտնի:

Հիշեցնենք, որ Սահմանադրության բարեփոխումից հետո նշված օրենքը ( ինչպես եւ հիմա քննակվող Ընտրական օրենսգիրքը) սահմանադրական օրենքի կարգավիճակ ունի ու պետք է ընդունվի ձայների մեծամասնությամբ՝ 3/5-ով:

Նոր օրինագծով զգալիորեն ընդլայնվում են մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները: Նշվում է, որ նա պարտավոր չէ բացատրություններ տալ իրավապահ մարմիններին կամ էլ պատասխանել իրեն ներկայացված բողոքի վերաբերյալ հարցերին: Ծանոթացման նպատակով նա կարող է նյութերը տրամադրել միայն օրենքով սահմանված կարգով: Անձեռնմխելիության նույն երաշխիքները կունենան նաեւ օմբուդսմենի աշխատակազմի անդամները՝ նրանց նույնպես առանց մարդու իրավունքների պաշտպանի համաձայնության չի թույլատրվի հարցաքննել:

Օմբուդսմենը կկարողանա առանց համապատասխան գանգատի վարույթ սկսել պետական կազմակերպությունների ու պաշտոնատար անձանց, նաեւ բժշկական, կրթական հաստատությունների, բնապահպանական նորմերը խախտողների նկատմամբ, եթե բացառիկ ծանրության զանգվածային խախտումների մասին բացահայտ տեղեկություններ կան:

Ընդլայնվելու է նաեւ բանտերն այցելելու իրավունքները:Այսուհետ մարդու իրավունքների պաշտպանը կկարողանա անարգել այցելել այդ հաստատությունները՝ բանտարկյալների նկատմամբ վերաբերմունքը ստուգելու նպատակով՝ ընդ որում նա պարտավոր չէ նախապես հայտնել իր այցի ո՛չ ժամանակը, ոչ էլ նպատակները: Մարդու իրավունքների պաշտպանը իրավունք կունենա գաղտնի զրույցներ վարել բանտարկյալերի հետ, նաեւ առանձին զրույցներ՝ բանտերի աշխատակիցների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ