News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Թուրքիայի խորհրդարանում իշխող «Արդարություն եւ զարգացում» (AKP) կուսակցության պատգամավորները հարձակվել են քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության պատգամավորների վրա։

Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ խորհրդարանի ամբիոնում HDP-ի պատգամավոր Ֆերհաթ Էնջուն հայտնել է, թե հարգում է Թուրքիայի քրդաբնակ Ռոբոսկի գյուղում թուրքական զինուժի ավիահարվածի հետեւանքով զոհված 34 գյուղացիների ու թուրքական ոստիկանության կողմից սպանված բազմաթիվ քաղաքացիների ու երեխաների հիշատակը։

Քուրդ պատգամավորի այս խոսքերը դուր չի եկել իշխող կուսակցության պատգամավորներին, որից հետո վերջիններս հարձակվել են քուրդ պատգամավորի վրա։

Տեղի ունեցած խոշոր ծեծկռտուքի հետեւանքով վնասվածքներ են ստացել քուրդ պատգամավորներ Ֆերհաթ Էնջուն, Այհան Բիլգենը եւ Չաղլար Դեմիրելը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան համատեղ ջանքերով վերջ կդնի PKK-ի ներկայությանը իր սահմաններին
Նրա կարծիքով, PKK-ն վտանգ է ներկայացնում Իրաքի կայունության, զարգացման և խաղաղության համար
Ստամբուլում Նովրուզի տոնակատարությանից հետո ձերբակալվել են բազմաթիվ քուրդ մասնակիցներ
Ոստիկանությունը ձերբակալությունների ժամանակ ուժ է կիրառել նաեւ լրագրողների նկատմամբ...
Իրաքը պատրաստ է աջակցել Քրդական բանվորական կուսակցության դեմ Թուրքիայի ռազմական գործողությանը. ԶԼՄ-ներ
Իրաքի կառավարությունը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել հրապարակումը...
Թուրքիայի պաշտպանության նախարարը ժամանել է Իրաքի հետ սահման՝ լայնածավալ գործողության մասին լուրերի ֆոնին
Թուրքիայի զինված ուժերն ակնկալում են լայնածավալ ցամաքային գործողություններ իրականացնել Հյուսիսային...
Անկարան իր սահմանների մոտ գործողություն իրականացնելու համար թույլտվություն չի խնդրի. Թուրքիայի ՊՆ
Թուրքիան թույլտվություն չի խնդրի...
Ամենաշատ