News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ՀՀ կառավարության ապրիլի 15-ի նիստում կայացված որոշմամբ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքով տրվել է 1783 տեղ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԿԳ նախարարությունից:

Ըստ նախարարության տարածած հաղորդագրության՝ նույն որոշմամբ առանց պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի տրվել է 660 տեղ, առանց ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորման, պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքով՝ 137, իսկ ուսման վարձի մասնակի զեղչի կիրառմամբ(վճարովի), առանց պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի՝ 19000 տեղ:

Համաձայն որոշման սահմանվել է, որ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքով ընդունված արական սեռի ուսանողներն ուսումնառության ամբողջ ընթացքում, անկախ փոխատեղման արդյունքից, օգտվում են պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքից:

Բացի այդ, միջպետական համաձայնագրերով Հայաստանի պետական բուհեր ընդունված ուսանողների ուսուցման ֆինանսավորումը կատարվում է Հայաստանի հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին: Համաձայն որոշման՝ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների վճարովի ուսուցման համակարգում ուսման վարձի չափը որոշում է տվյալ ուսումնական հաստատությունը:

Տպել
Ամենաշատ