News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ամերիկյան պարեկային P-8 Poseidon ինքնաթիռը ապրիլի 21-ին Կամչատկայի ափերի մոտ գրավվել է ռուսաստանյան ՄիԳ-31 կործանիչի կողմից: Այդ մասին Washington Free Beacon պարբերականին հայտնել է ԱՄՆ-ի Զինված ուժերի Խաղաղօվկիանոսյան հրամանատարության ներկայացուցիչ Դեյվ Բենեմը: 

Ռազմական գերատեսչությունում իրավիճակին ծանոթ աղբյուրը պարբերականին ճշտել է, որ ՄիԳ-31-ը թռել է P-8-ից ավելի քան 50 ֆուտ հեռավորության վրա (մոտ 15 մ): Դեպքերը տեղի են ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատսկից ոչ հեռու:   

Lenta-ն նշում է, որ Կամչատկայում մի շարք առանցքային ռազմական օբյեկտներ կան, այդ թվում` Վիլյուչինսկը` ստորջրյա ուժերի 16-րդ էսկադրայի  բազան, որի կազմում են Խաղաղօվկիանոսյան նավատորմի բոլոր ատոմային հրթիռակիրները, ներառյալ 955 «Բորեյ» նախագծի նորագույն նավակները: 

Կամչատկայում տեղակայված ՄիԳ-31 ինքնաթիռները, որոնք գտնվում են Ելիզովո օդանավակայանում  (Պետրոպավլովսկից ոչ հեռու), մտնում են Խաղաղօվկիանոսյան նավատորմի ավիացիայի կազմի մեջ (ավելի վաղ, մինչեւ վերակազմավորումը, հաշվառված էին կործանիչների 865-րդ ավիագնդում):

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ