Թուրք պատմաբան Սաիթ Չեթինօղլուն Facebook-ի իր էջում Ծիծեռնակաբերդում արված լուսանկար է տեղադրել։
Հայոց ցեղասպանության հետ կապված բազմաթիվ աշխատությունների հեղինակ Սաիթ Չեթինօղլուն օրեր առաջ Հայաստան կատարած այցից լուսանկար է տեղադրել Facebook-ում։ Լուսանկարում Սաիթ Չեթինօղլուն Ծիծեռնակաբերդում լուսանկարվել է հնդիկ լրագրող Սուման Քեշարիի հետ։