News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Թուրքիան ռազմական բազա է բացել Կատարում: Այդ մասին ապրիլի  28-ին Կատար իր այցի ընթացքում հայտնել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:   

«Այսօր ռազմական ոլորտում համագործակցության համաձայնագիր է ստորագրվել, որի համաձայն, սկսել է գործել Թուրքիայի` Կատարում տեղակայված ռազմական բազան», — Դոհայում մամուլի ասուլիսին հայտնել է Դավութօղլուն:   Նա հավելել է, որ առաջնահերթ են համարվում պաշտպանական արդյունաբերության ոլորտում երկու երկրի համատեղ նախագծերը: 

Կատար այցի ընթացքում Դավութօղլուն կայցելի բազայում Թուրքիայի զինված ուժերի ցամաքային զորամիավորումների շտաբ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:  

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ