News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը ցորենի արտահանման համաշխարհային առաջատար է դարձել՝ առաջ անցնելով Կանադայից եւ ԱՄՆ-ից: Ընթացիկ տարում Ռուսաստանը շուրջ 25 մլն տոննա ցորեն կարտահանի: Ըստ ՏԱՍՍ-ի, այս մասին լրագրողներին հաղորդել է ՌԴ գյուղնախարար Ալեքսանդր Տկաչովը:

Նա նաեւ չի բացառել, որ 2016 թվականին ցորենի բերքը, նախորդ տարվա համեմատ, ավելի լավը կլինի:

Գյուղնախարարության տվյալներով, 2015 թվականին Ռուսաստանը 104.8 մլն տոննա հացահատիկի բերք է ստացել, որից 61.8 մլն տոննան՝ ցորեն:

Բացի այդ, անցյալ տարի Ռուսաստանը մի քանի ռեկորդային ցուցանիշ է արձանագրել. եգիպտացորենի բերքը կազմել է 13.2 մլն տոննա, բրնձինը՝ 1.1 մլն տոննա, սոյայինը՝ 2.7 մլն տոննա, հնդկաձավարինը՝ 900 հազար տոննա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ