News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովի խորհրդական Զորան Շկիրյակը հայտարարել է, որ Օդեսայի նահանգապետին անհապաղ հոգեբուժական օգնություն է անհրաժեշտ: Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում:

«Ես բժիշկ եւ հոգեբույժ չեմ, բայց, թվում է, հիվանդագին պարանոյա է: Հավանաբար, հոգեբուժական միջամտություն է անհրաժեշտ»,- գրել է Շկիրյակը:

Նրա խոսքով, Սահակաշվիլին օգտագործում է տեղեկատվական ցանկացած առիթ՝ մեդիա-տարածությունում մնալու եւ մարզում իր աշխատանքի արդյունքների բացակայությունը թաքցնելու համար: «Մեկ տարի է՝ պաշտոնում է, արդյունքը՝ զրո: Սին հռչակագրերից եւ երկրով մեկ աղմկոտ «հակակոռուպցիոն» ճամփորդություններից բացի՝ ոչինչ»,- հավելել է Ավակովի խորհրդականը:

Ավելի վաղ Սահակաշվիլին Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովին մեղադրել էր կոռուպցիայի եւ ստախոսության մեջ՝ նրան կոչելով Յացենյուկի մնացորդը:

Իսկ անցյալ տարվա դեկտեմբերի 14-ին Ուկրաինայի Բարեփոխումների ազգային խորհրդի նիստում Ավակովի եւ Սահակաշվիլիի միջեւ բացահայտ կոնֆլիկտ էր ծագել: ՆԳ նախարարն ու Օդեսայի նահանգապետը միմյանց մեղադրել էին կոռուպցիայի մեջ: Վիճաբանության ընթացքում Ավակովը Սահակաշվիլիի ուղղությամբ ջրով լի բաժակ էր նետել: Ուկրաինայի նախագահը միջադեպն ամոթալի էր կոչել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ