News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրք լրագրողների դատավճիռները, որոնք երկու տարվա ազատազրկման են դատախարտվել իրենց հոդվածներում ֆրանսիական Charlie Hebdo երգիծական պարբերականից Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները հրապարակելու համար, եւս մեկ լուրջ խոչընդոտ է Թուրքիայում խոսքի ազատության համար: Այս մասին հայտարարել է լրատվամիջոցների ազատության հարցով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը:

«Անհանգստացած եմ այն փաստի առիթով, որ Թուրքիայում լրագրողներին կարող է բանտարկություն սպառնալ սեփական հայացքներն արտահայտելու համար... Նյութերի հրապարակումը, որոնք կարող են վիրավորել հանրության մի հատվածին, չի արդարացնում գրաքննությունը, չխոսենք արդեն բանտարկության մասին»,- ասված է Միյատովիչի հայտարարությունում:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, նա կարծիք է հայտնել, որ խմբագրական ոճի հետ անհամաձայնությունը կարելի է տարբեր կերպ արտահայտել, «սակայն բանտարկությունը երբեք չի կարող տարբերակներից մեկը լինել»:

Թուրքիայում Cumhuriyet-ի երկու լրագրողների գործով հետաքննությունը սկսվել է 1280 ֆիզիկական անձանց դիմումի համաձայն: Դատարանը նրանց մեղավոր է ճանաչել եւ 2 տարի ժամկետով ազատազրկման դատապարտել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Նա հիմնել և դարձել է «Հայաստանը մեկ շաբաթում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիրը, ինչպես նաև աշխատել է «Ռեգնում» լրատվական գործակալությունում...
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ
Այս տարվա հունվարի 28-ին՝ Հայկական բանակի կազմավորման տոնի առիթով, կոպտորեն արգելվել էր լրագրողների մուտքը Եռաբլուր զինվորական պանթեոն...
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Լրագրողները Պաշտպանին ներկայացրել են իրենց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` վերջին շրջանում հանդիպող խնդիրները...
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Ամենաշատ