News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Քաղաքական գործիչները պետք է դադարեցնեն ինտրիգները եւ հասկանան, որ հայրենիքը վտանգի մեջ է։ Այս մասին ապրիլի 29-ին՝ ԱԺ-ում խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ասել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Լեւոն Զուրաբյանը։

Նրա համոզմամբ՝ բոլոր ուժերը պետք է ուղղել հայրենիքի փրկության համար միասնության հասնելուն։ Հենց այդ պատճառով ՀԱԿ ղեկավարությունը որոշել է զսպել իշխանության հասցեին իր քննադատությունը։ «Եթե նախկինում մենք մեզ թույլ էինք տալիս անխնա հարձակումներ գործել, ապա հիմա կսահմանափակվենք զուսպ քննադատությամբ»,- ասել է Զուրաբյանը։

Հարցին, թե նման պահվածքն իշխանությանը ձեռնտու չէ արդյոք, Զուրաբյանը պատասխանեց. «Դուք չեք հասկանում։ Մեր խնդիրը ինչ-որ մեկին հաճույք պատճառելը չէ։ Մեր խնդիրը հանուն երկրի լուրջ քաղաքականությունն է։ Հիմա անհրաժեշտ է մոռանալ միջանձնային տարաձայնությունները»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ