News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Անկարայից թույլատվություն է խնդրել Թուրքիայի մի շարք շրջաններում աշխատելու համար, սակայն Թուրքիայի իշխանությունները, պարզվում է, այնքան էլ շահագրգռված չեն, որ երկրում հումանիտար կազմակերպություններ լինեն: Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում ասել է ԿԽՄԿ գլխավոր տնօրեն Իվ Դակկորը:

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարը մինչ այդ Թուրքիային խնդրել էր տվյալներ ներկայացնել Սիրիայի հետ սահմանին փախստականների ենթադրյալ սպանությունների մասին:

«Մենք գիտենք, թե ինչ է կատարվում այն երկրում, որտեղից փախստականները գալիս են: Բայց մենք չգիտենք, թե ինչ է կատարվում Թուրքիայում, քանի որ այնտեղ մենք մուտք չունենք, մենք այնտեղ չենք աշխատում»,- ասել է գլխավոր տնօրենը:

Նրա խոսքով Թուրքիայի տարածքում աշխատելու համար անհրաժեշտ է ստանալ Անկարայի թույլատվույթունը: ԿԽՄԿ-ն դրա համար դիմել է Թուրքիայի իշխանություններին, սակայն «նրանք այնքան էլ շահագրգռված չեն, որ մենք գտնվենք այն շրջաններում, որտեղ ուզում ենք գտնվել» ասել է Դակորը:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ