News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հելսիկյան ասոցիացիայի իրավապաշտպան ՀԿ է դիմել Նուբարաշեն ՔԿՀ-ում գտնվող կալանավոր  Հրաչյա Գեւորգյանի մայրը՝ Նախշուն Ենգիբարյանը, եւ հայտնել , որ իր որդին ՔԿՀ-ում հայտնվելու պահից ձեռք է բերել կյանքին վտանգ սպառնացող բազմաթիվ հիվանդություններ. սուր խրոնիկ բրոնխիտ, Հեպատիտ Ց, Պարկինսոնի հիվանդություն եւ այլն: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Հելսիկյան ասոցիացիայի իրավապաշտպան ՀԿ-ի տարածածար հաղորդագրությունից: Հրաչյա Գեւորգյանը ՔԿՀ-ում չի ստացել բավարար բուժում, ինչի արդյունքում կալանավորի վիճակը ներկայաումս ծայրահեղ ծանր է: Նա չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, խոսել, առանց կողմնակի օգնության օգտվել պետքարանից եւ այլն:

Հրաչյա Գեւորգյանը ի նշան բողոքի հայտարարել է հացադուլ: Հացադուլի մասին տեղյակ ենք պահվել Մարդու Իրավունքների Պաշտպանի գրասենյակին եւ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում եւ մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասրարակական   դիտորդական խմբին: Խմբերի այցելության պահին նրա մոտից այլ խուց են տեղափոխել իրեն աջակցող մեկ այլ կալանավորի, ինչի արդյունքում Գեւորգյանը մնացել է անօգնական վիճակում: Հ.Գեւորգյանը կալանավորվել է 2011թ., Առաջին ատյանի դատարանում դատավարությունը տեւել է շուրջ 4 տարի 3 ամիս, իսկ Վերաքննիչ դատարանում 2016 թվականի փետրվարի 1-ից առ այսօր նիստերը հետձգվում են Գեւորգյանի առողջական վիճակի պատճառով:

Հելսինկյան ասոցիացիան Հրաչյա Գեւորգյանի նկատմամբ վերաբերմունքը գնահատում է որպես խոշտանգում, արժանապատվության նվաստացում եւ անմարդկային վերաբերմունք: Դիմում ենք վերոնշյալ անձանց իրենց իրավասության շրջանակներում միջոցներ ձեռնարկել խոշտանգումները, արժանապատվությանը նվաստացումը եւ անմարդկային վերաբերմունքը անհապաղ դադարեցնելու համար:

Նշենք, որ  Երեւանի բնակիչ 52-ամյա Հրաչյա Գեւորգյանը մեղադրվում է Նաիրա Հարությունյանին եւ նրա անչափահաս որդուն առեւանգելու, պատանդ պահելու եւ առեւանգված կնոջ հորից խոշոր չափերի գումար շորթելու մեջ:

Ըստ մեղադրականի`նախկինում բազմիցս դատապարտված Հրաչյա Գեւորգյանը, Երեւանի Բաշինջաղյան փողոցից դանակի գործադրմամբ իր տուն է տեղափոխել Նաիրա Հարությունյանին եւ նրա անչափահաս որդուն, օրեր շարունակ նրանց պատանդ է պահել եւ նրանց ազատ արձակելու պայմանով Նաիրա Հարությունյանի հորից՝ Ս. Հարությունյանից 600.000ՀՀ դրամ պահանջել, ստանալով 540 000 ՀՀ դրամ`պատանդներին ազատել է:

Հրաչյա Գեւորգյանը, գտնվելով ազատազրկման վայրում, Ս. Հարությունյանին սպառնացել է, որ կհրապարակի դստեր մերկ լուսանկարները, կամ կվնասի դստերը եւ թոռնիկին, նրանից պահանջել եւ ստացել է ընդհանուր 1.472.000 ՀՀ դրամին համարժեք 4000 ԱՄՆ դոլար: 2015թ. նոյեմբերին Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն ամբաստանյալներին մեղավոր է ճանաչել՝ Հրաչյա Գեւորգյանին դատապարտելով 8 տարվա, իսկ Գարիկ Հարությունյանին 6 տարի 8 ամսվա ազատազրկման: Նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը թողնվել է անփոփոխ:

Գործն այժմ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում է: Հրաչյա Գեւորգյանը եւ Գարիկ Հարությունյանը դժգոհ են առաջին ատյանի դատարանի որոշումից, Վերաքննիչից պահանջում են բեկանել վճիռը, իրենց անմեղ հռչակել կամ գործն ուղղարկել նույն դատարան՝ նոր քննության, կամ սահմանել փորձաշրջան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ