Թուրքիայի նախագահի փեսա, Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքը Թուրքիայի ատոմակայան կառուցելու դեմ բողոքողներին խորհուրդ է տվել «օգտակար» գործով զբաղվել եւ բողոքել Մեծամորի ատոմակայանի դեմ։
Թուրքական Habernet կայքի փոխանցմամբ՝ ժպտերես ու երիտասարդ թուրք նախարարը փորձել է բարի խորհուրդ տալ բնապահպաններին՝ ասելով, որ լավ կլինի, որ նրանք բողոքեն Հայաստանի դեմ։
«Եթե դուք բողոքեք Հայաստանում գտնվող ատոմակայանի դեմ, ավելի շատ օգուտ կտաք Թուրքիային»,-նման ուշագրավ միտք է հայտնել Էրդողանի փեսան։