News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

2014 թ. հունիսի 7-ին Երեւանի Շենգավիթ համայնքում իրենց տանը 65-ամյա մորն սպանելու մեջ մեղադրվող 45-ամյա Սամվել Դարբինյանի գործով դատաքննությունը վերսկսվել է: NEWS.am-ի հետ զրույցում Սավել Դարբինյանի պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանը նշեց, որ 65-ամյա կնոջ մահվան ժամի հետ կապված հակասություններ կան եւ անհրաժեշտություն է առաջացել դատաբժշկին հարցաքննելու:

«Դատաքննությունը վերսկսվել է, դատավորը պահանջեց, որ հարցաքննվի նաեւ դատական բժիշկը՝ կապված կնոջ մահվան օրվա եւ ստույգ ժամը հետ ճշտելու հետ: Իմ ճառից հետո անհրաժեշտություն  առաջացավ որոշ բաներ պարզելու, մասնավորապես՝ պետք է դատաբժշկին հարցաքննեն»,-ասաց պաշտպանը:

Մեղադրողը Սամվել Դարբինյանի համար պահանջել էր 12 տարի:

Նշենք, որ մորն սպանելու մեջ եղադրվող 45-ամյա տղամարդը պնդում է , որ իրեն անհիմն, սուտ ցուցմունքների վրա հիմնված մեղադրանք է առաջադրվել, նա իրեն առաջադրված մեղադրանքում մեղավոր չի ճանաչում:

Նշենք, որ Սամվել Դարբինյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ Սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասներկու տարի ժամկետով: Սամվել Դարբինյանը ճանաչվել է մեղսունակ: Մեղադրողը նրա համար 12 տարվա ազատազրկում է պահանջել։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ