News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանցիների մեծամասնությունը (71 տոկոս) չէր մասնակցի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ կառավարության աջակցության հանրահավաքի, եթե դա ընթանար մայիսի 1-ին: Քաղաքացիների մեծամասնությունը (79 տոկոս) հանրահավաքի դուրս չէր գա նաեւ  իշխանությունների տնտեսական եւ սոցիալական քաղաքականության դեմ, վկայում են  «Լեւադա-կենտրոնի» հարցման տվյալները:

Հարցվածների 17 տոկոսն ասել է, որ կմասնակցեր նման ցույցերի եւ ռուսաստանցիների միայն   11 տոկոսն է հայտնել, որ կմասնակցեր հանրահավաքի իշխանությունների տնտեսական եւ սոցիալական քաղաքականության դեմ, հայտնում է «Կոմերսանտը»:

Սոցիոլոգների տվյալներով, ռուսաստանցիների գրեթե կեսը  (հարցվածների 52 տոկոսը) «պատրաստվում է տոնել» այս տարի մայիսի 1-ը: Այդ ցուցանիշը վերջին տարիներին ամենացածրերից մեկն է համարվում,   2002-ին տոնը նշել պատրաստվում էր 69 տոկոսը: Քաղաքացիների մեծամասնության համար մայիսի  1-ը նշանակում է «գարնան եւ աշխատանքի տոն»: Հարցվածների 19 տոկոսն ասել է, որ դա   «աշխատավորների համերաշխության միջազգային օրն է», իսկ ռուսաստանցիների 16 տոկոսը պատասխանել է, որ դրան վերաբերվում է որպես   «լրացուցիչ հանգստյան օրի»:

Հարցումն անցկացվել է այս տարվա ապրիլի 22 – 25-ը` երկրի 48 շրջանի 137 բնակավայրում 18 եւ ավելի տարեկան 1600 մարդու շրջանում: 

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ