News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ապրիլի 29-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն առաքելության ավարտի կապակցությամբ ընդունեց Հայաստանում Հնդկաստանի դեսպան Սուրեշ Բաբուին:

Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Հնդկաստանի դեսպանին՝ իր գործունեության ընթացքում հայ-հնդկական հարաբերությունների զարգացման գործում ունեցած ավանդի համար:

Դեսպան Բաբուն ընդգծեց, որ Հնդկաստանը կարեւորում է բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունների ամրապնդումը, երկու երկրների միջեւ տարբեր ոլորտներում փոխգործակցության խորացումը: Հնդկաստանի դեսպանը շնորհակալություն հայտնեց դեսպանության առաքելության ընթացքում արտաքին գործերի նախարարության եւ պետական այլ գերատեսչությունների կողմից իրեն ցուցաբերվող համակողմանի աջակցության համար:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկկողմ օրակարգի հարցերի շուրջ: Անդրադարձ կատարվեց առեւտրի, տեղեկատվական տեխնոլոգիաների, գիտության, կրթության եւ մշակույթի բնագավառներում համագործակցության հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 7-րդ նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ