News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ բժշկական կենտրոնում ծննդկան Ն.Մուսայելյանի մահվան դեպքի առթիվ։

2016 թվականի ապրիլի 28-ին՝ ժամը 05:20-ին, «Սլավմեդ» ԲԿ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ Ն.Մուսայելյանը հանկարծամահ է եղել:

Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում կատարված քննությամբ պարզվել է, որ 24.04.2016 թվականին՝ ժամը 02:00-ին, «Սլավմեդ» ԲԿ-ի ծննդատուն է ընդունվել Ն.Մուսայելյանը, ով 25.04.2016 թվականին՝ ժամը 03:00-ին, բնական եղանակով ծննդաբերել է։ Նախնական տվյալներով՝ ծննդկանի  մոտ զարգացել է սուր աղիքային անանցանելիություն, որի կապակցությամբ ապրիլի 27-ին վիրահատվել է, ինչից հետո, վիճակի կտրուկ վատանալու պատճառով, տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, որտեղ 28.04.2016 թվականին՝ ժամը 02:30-ին, գրանցվել է նրա կենսաբանական մահը:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերեւույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ հարուցվել է քրեական գործ։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ ծննդկանի մահվան պատճառը պարզելու համար։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ