News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանի 37-ամյա բնակչուհի Կարինե Գասպարյանի մոտ 5 ամիս առաջ հայտնաբերվել է չարորակ ուռուցք եւ  ոսկրային ախտահարում: NEWS.am-ի հետ զրույցում Կարինե Գասպարյանի 16-ամյա որդին՝ Աբրահամը, նշեց, որ 37-ամյա կնոջն անհապաղ հարկավոր է անցնել քիմիաթերապիայի 6 կուրս, այնուհետեւ վիրահատություն, սակայն ընտանիքը գումար չունի: Այս պահին Գասպարյանների ընտանիքում աշխատում է միայն 18-ամյա դուստրը, որի աշխատավարձը հազիվ բավականացնում է առօրա ծախսերն հոգալուն: Կարինեն մինչեւ առողջական խնդիրներ ունենալը աշխատել է վարսահարդար, միայնակ պահել իր երկու երեխաներին, սակայն այժմ հիվանդության պատճառով չի կարողանում աշխատել:

«Քիմիաթերապիայի 1 կուրսն ստանալու համար անհրաժեշտ է նախնական 330000 դրամ՝ չհաշված հիվանդանոցային ծախսերն ու դեղերի գումարը: Միայն քույրս է աշխատում, ես էլ դպրոցական եմ, հազիվ կարողանում ենք սնունդ գնել»,-ասաց 16-ամյա Աբրահամը:

Կարինե Գասպարյանին օգնել ցանկացողները կարող են գումար ուղարկել VTB հաշվեհամարին՝ AMD 16072025552200 USD 16072025552201 EUR 16072025552202 RUB 16072025552203 KOD SWIFT:ARMJAM22, կամ զանգահարել  093 39 41 81, 091 81 08 11 հեռախոսահամարներով:

Տպել
Ամենաշատ