News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանում հարբեցողության դեմ պայքարի ծրագիր կառաջարկվի, բայց ոչ այնպիսի մեթոդներով, ինչպիսիք գործում էին 1980-ականների կեսերին: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Մենք, իհարկե, պետք է բնակչության հարբեցողության դեմ պայքարի մեթոդներ առաջարկենք, բայց զգուշորեն, ո՛չ այնպես, ինչպես պայքարում էին 1980-ականների կեսերին, որպեսզի պետության գործողությունները հանգեցնեն նրան, որ անորակ ալկոհոլն ընդհատակում հայտնվի»,- ՌԴ Դաշնային խորհրդի անդամների հետ հանդիպմանն ասել է նախագահը:

Ըստ ՏԱՍՍ-ի, Պուտինը նշել է, որ «այդ ուղղությամբ պետք է գործել՝ չմոռանալով մյուս ուղղությունների մասին, որոնք կապված են Ռուսաստանում կյանքի տեւողության աճի հետ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ