News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հանրապետությունում տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման 9 կազմակերպություններում 2015թ. տարեսկզբին բնակվել է 1315 խնամյալ:

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տրամադրած տվյալների՝ նրանցից 107-ը վերադարձել են հարազատների մոտ, 172-ը մահացել են: Նախորդ տարում ընդունվել է 334 տարեց, նրանցից 19-ը նախկինում եղել են ծերանոցներում: Տարեսկզբին խնամյալների թիվը կազմել է 1325: Նրանցից 770-ը հաշմանդամություն ունեն, 250-ը՝ զավակ ունեցողներ են: Տարեցների մեջ կան նաեւ ամուսնական զույգեր՝ 23:

Նշենք, որ Հայաստանում գործող տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման 9 կազմակերպություններից 5-ը պետական են (3-ը` Երևանում, 1-ական` Գեղարքունիքի և Շի­րա­կի մարզերում) ,4-ը` ոչ պետական (2-ը` Լոռու մարզում, 1-ական` Կոտայքի և Սյունիքի մարզերում):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ