News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Վերջին 4 ամիսների ընթացքում նավթի գինը կտրուկ աճ է արձանագրել՝ թանկանալով ավելի քան 16 դոլարով:

Մասնավորապես, եթե հունվարի սկզբին նավթի Brent տեսակի փետրվարյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE բորսայում 31.94 դոլար էր, ապա ապրիլի 29-ին, այդ ցուցանիշը հասել է 48,09 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: Այսինքն չորս ամսում նավթի գինն աճել է ավելի քան 50 տոկոսով:

Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ, 
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ... 
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ

Վերջին շաբաթվա ընթացքում նավթի գների բուռն վերելքը պայմանավորված էր շուկայում առաջարկի եւ պահանջարկի հավասարակշռության վերականգնման սպասումներով, հաղորդում է Bloomberg-ը:

Միայն ապրիլին նավթի գինն աճել է 8,5 դոլարով կամ մոտ 21 տոկոսով:

Նշենք, որ նախորդ շաբաթ ԱՄՆ-ում նավթի արդյունահանման ծավալները կրճատվել են 0,2 տոկոսով՝ հասնելով օրական 8,938 մլն բարելի: ԱՄՆ նավթի պաշարները նախորդ շաբաթ աճել են 2 մլն բարելով, իսկ բենզինի պաշարները՝ 1,6 մլն բարելով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ