News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Արտաքինից ՆԱՏՕ-ն շարունակում է գործել եւ նույնիսկն նախատեսել է ընդլայնվել, սակայն այդ կազմակերպության գոյությունն արդեն վաղուց անիմաստ է դարձել, որովհետեւ իրենք` դաշինքի անդամները նրա դեմ են տրամադրված, գրում է   The Week-ը:

Հյուսիսատլանտյան դաշինքը ծանր ժամանակներ է ապրում: Չնայած ԱՄՆ-ն ակտիվորեն դաշնակիցներին քարոզում է մեծացնել պաշտպանության ծախսերը` գոնե մինչեւ ՀՆԱ-ի երկու տոկոսը, նրա կոչերը գնալով ավելի շատ են անտեսվում:  2015-ին Գերմանիան ընդամենը  1,2 տոկոս է ծախսել, Իտալիան` 1 տոկոսից պակաս, իսկ Ֆրանսիան` 1,8 տոկոս, նշում է պարբերականը:

Միաժամանակ ռազմական բյուջեի կրճատումը դաշինքի ամենափոքր խնդիրն է: ՆԱՏՕ-ի համար ավելի սարսափելի խնդիր է այն փաստը, որ Եվրոպան գնալով ավելի շատ է հանդես գալիս համատեղ ինքնապաշտպանության գաղափարին իսկ դեմ, ընդգծում է հոդվածի հեղինակը: 

Հետազոտության համաձայն, որ անցկացրել են  «Եվրոպայի ապագան» ծրագիրը եւ Հանրային քաղաքականության լեհական ինստիտուտը, Գերմանիայի քաղաքացիների կեսից ավելին դեմ է հանդես գալիս գերմանացի զինվորականներին ՆԱՏՕ-ի այլ երկրների պաշտպանությանն ուղարկելուն, ինչպիսիք են Լեհաստանը եւ Մերձբալթիկայի երկրները: Գերմանացիների միայն 31 տոկոսն է կարծում, որ իրենց երկիրը պիտի կատարի պայմանագրային պարտավորությունները: Հաշվետվության տվյալների համաձայն, նման իրավիճակ է ձեւավորվել ոչ միայն Գերմանիայում:  Լեհերին եւ մերձբալթներին  պաշտպան կանգնելուն համաձայն չէ նաեւ ֆրանսիացիների եւ իտալացիների կեսը, ասված է հոդվածում: 

«Համատեղ ինքնապաշտպանության աքիլեսյան գարշապարն այն է, որ երբ մարդիկ դադարում են հավատալ դրան, այն դադարում է գոյություն ունենալ: Երեւում է` ՆԱՏՕ-ն կրիտիկական կետի է հասել, գրում է Week-ը:

ՆԱՏՕ-ի կառույցները, զորքը եւ դաշինքի ղեկավարությունը դեռեւս գոյություն ունեն, բայց առանց անդամ-պետությունների աջակցության, այն բոլոր խոստումները, որ տալիս են Արեւելյան Եվրոպային, ոչինչ չեն նշանակում: ՆԱՏՕ-ից մնացել է միայն երեւութականությունը, իսկ իրականում դաշինքը հիմնահատակ ավերված է, ընդգծում է պարբերականը:   

«Հնարավոր է, որ դաշինքն արդեն ըստ էության մեռած է», — ամփոփում է հոդվածի հեղինակը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը հայտնել է, որ Էրդողանի այցը Միացյալ Նահանգներ կարող է պլանավորվել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի համար
Դիվանագետը նաեւ նշել է, որ Անկարան կարեւոր աշխատանք է կատարել բազմաթիվ տարածաշրջանային ճգնաժամերի լուծման գործում...
Սթոլտենբերգը հայտնել է, որ ՆԱՏՕ-ն չի նախատեսում զորքեր ուղարկել Ուկրաինա
ՆԱՏՕ-ն չի ծրագրում զորքեր ուղարկել Ուկրաինա...
ՆԱՏՕ գագաթաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ին Վաշինգտոնում
ԱՄՆ-ը կընդունի ՆԱՏՕ գագաթաժողովը...
ՆԱՏՕ-ն պատրաստվում է հռչակագրում ներառել Ուկրաինա զորքեր ուղարկելուց հրաժարվելու կետ. Corriere della Sera
ՆԱՏՕ-ն կհրաժարվի զորքեր ուղարկել...
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Յենս Սթոլտենբերգն առաջարկել է...
Պետդեպարտամենտում հայտնել են, որ Վրաստանը վտանգում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները
Վրաստանը վտանգում է անդամակցության հեռանկարները...
Ամենաշատ