News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Արքայազն Հարրին ու Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը պատասխանել են այն տեսահոլովակին, որում Բարաք ու Միշել Օբամաներն արքայազնին ասում են, որ զինվորական վետերանների Invictus Games բարեգործական խաղերում ամերիկյան զինվորականներն են հաղթելու, հայտնում է CNN-ը:

«Ողջույն, արքայազն Հարրի, դու մաղթո՞ւմ էիր, որ մենք պատրաստվենք Invictus Games–ին: Զգուշացի՛ր քո մաղթանքներից»,- ասում են Բարաք Օբաման ու ԱՄՆ առաջին տիկինը, մինչ հետին պլանում ամերիկյան զինվորականներից մեկը ցույց է տալիս «ընկած բարձրախոս» շարժումը ու ասում «Բում»՝ ցույց տալով, թե ով է իրենց կարծիքով հաղթելու խաղերում: Այս տեսագրությունը իր թվիթերում հրապարակել էր Միշել Օբաման:

Արքայազն Հարրին, որը ԱՄՆ-ում Invictus Games խաղերի անցկացման նախաձեռնողն է, պատասխան հաղորդագրություն է տեսագրել իր տատիկի հետ ու տեղադրել այն Կենսինգթոնյան պալատի թվիթերում:

Պատասխան տեսահոլովակում երեւում է, թե ինչպես է Հարրին իր հեռախոսի վրա ստանում Միշել Օբամայի հաղորդագրությունը, մինչ արքայազն ու թագուհին ուսումնասիրում են բուկլետը: Դիտելով ամերիկացիների տեսագրությունը՝ թագուհին զարմանում է «Բո՞ւմ, Իրո՞ք: Միթե՞:» Արքայազն էլ քմծիծաղ է տալիս ու կրկնում ամերիկացի զինվորականի շարժումը, հավելելով իր «Բումը» եւ ցույց տալով, որ բարեգործական խաղերում բրիտանացիներն են հաղթելու:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ