News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում Մանհեթենի երկնքում Հայոց ցեղասպանությունը ժխտող գովազդներից, ինչպես նաև՝ Թուրքիան գովաբանող արտահայտություններից հետո «Գայքո» գովազդ տարածող օդանավների ընկերությունն իր կայքում ներողություն է խնդրել հայերից, գովազդային նախադասությունների բովանդակությանը բավականին ուշադրություն չդարձնելու և դրանք երկնքում գրելու համար:

Նշենք, որ ապրիլի 21-ին ամերիկյան մի շարք լրատվամիջոցներ տեղեկացրել էին Մանհեթենի երկնքում հայտնվել էին գրությունները. «Որքան երջանիկ է մարդը, ով կարող է իրեն թուրք կոչել», «Թուրքիան և ճշմարտությունը հավասարազոր են»։

Դրանից անմիջապես հետո Ամերիկայի հայ համայնքը և հայկական կազմակերպություններն արձագանքել են ապատեղեկացնող գրառումներին: «Գայքո» գովազդ տարածող ինքնաթիռների ընկերությանը ուղղվել են բողոքի հազարավոր նամակներ և զանգեր, ինչից հետո ընկերությունը իր կայքում ներողություն էր խնդրել հայերից:

Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանությունը ժխտող մեկ այլ գովազդ էլ տեղադրել էր ամերիկյան հայտնի «Wall Street Journal» օրաթերթը, ինչին անմիջապես արձագանքել էր ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը: Նա իր կայքում հոդված էր տեղադրել դատապարտելով Հայոց ցեղասպանությունը ապատեղեկացնող գովազդը և սոցցանցերի բոլոր իր հաշվեհամարներում գրել էր, թե երբ նման անարդարություն է տեսնում, պարզապես չի կարող լռել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ