News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ավստրալիայի ագամա մողեսներին ուսումնասիրելու արդյունքում պարզվել է, որ սողունները քնում են գրեթե այնպես, ինչպես կաթնասունները, այդ թվում՝ մարդիկ, այսինքն՝ արագ եւ դանդաղ քնի փուլերի հերթականությամբ: Այս բացահայտումը վկայում է այն մասին, որ համապատասխան մեխանիզմը հայտնվել է դեռ ամենաառաջին չորքոտանի կենդանիների մոտ, որոնք սողունների եւ կաթնասունների նախնիներն են եղել, հայտնում է Planet- today-ը:

«Սողունների մոտ քնի տարբեր փուլեր հայտնաբերելու փորձեր նախկինում էլ են կատարվել, սակայն դրանք տարօրինակ արդյունքներ էին գրանցում: Մենք ամեն դեպքում կարողացել ենք ավստրալական ագամաների մոտ արագ եւ դանդաղ քնի փուլեր նկատել:

Պարզվում է, որ քնի տարբեր փուլեր կան բոլոր սողունների մոտ: Ավելին՝ դրանք եղել են նաեւ դինոզավրերի մոտ: Ըստ երեւույթին, այդ մեխանիզմը ուղեղի համար ավելի կարեւոր է, քան մենք մտածում ենք»,- ասում է Ուղեղի ուսումնասիրության Ֆրանկֆուրտի համալսարանի աշխատակից  Ջիլս Լորանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ