News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիյնիստյոն դեմ է արտահայտվել ՆԱՏՕ-ին երկրի անդամակցությանը, ինչպես նաեւ նշել, որ Հելսինկին եւ Ստոքհոլմը պետք է այդ հարցն առանձնաբար լուծեն: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով YLE-ն:

«Իմ դիրքորոշումը հետեւյալն է. մենք կարիք չունենք փոխելու գործող քաղաքականությունը [չեզոքության]»,- հայտարարել է պետության ղեկավարը:

Ռուսաստանը, ըստ Նիյնիստյոյի, հստակ ցույց տվեց, որ ՆԱՏՕ-ին որպես իր անվտանգության համար սպառնալիք է դիտարկում: «Նրանք չեն ցանկանում այդ սպառնալիքն իրենց սահմաններին մոտ թողնել»,- հավելել է նա:

Նախագահը նշել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցության հարցը պետք է լուծել հանրաքվեի միջոցով: Նա նաեւ հերքել է փորձագետների եզրահանգումներն այն մասին, որ Ֆինլանդիան դաշինքին անդամակցության հարցը պետք է լուծի Շվեդիայի հետ միասին՝ հավելելով, որ յուրաքանչյուր երկիր իր համար է պատասխանատու:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ