News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Զատկի առիթով շնորհավորական ուղերձում հայտարարել է «երկրի հարության» մասին: Lenta.ru-ի, պետության ղեկավարի ուղերձը հրապարակվել է նրա կայքում:

«Երկու տարի առաջ Ուկրաինան թույլ եւ քայքայված էր: Բայց հիմա այն կարծես հարություն է առնում: Եվ ինչպես Քրիստոսի հավատի հաղթարշավը սկսվեց նրա հարությունից հետո, այնպես էլ մեր եւ ձեր աչքի առջեւ Ուկրաինայի՝ դեպի ապագա վստահ առաջընթացն է ձեւավորվում»,- հայտարարել է Պորոշենկոն:

Նա նաեւ նշել է, որ Սուրբ Հարության տոնին Ուկրաինան հիշատակում է «հազարավոր պաշտպանների, որոնք իրենց կյանքն են տվել հանուն մեր հավատի եւ մեր ազատության, հանուն մեր պետության»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ