News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Երեւանում 2015թ. հոկտեմբերին վրաերթի ենթարկված՝ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Մհեր Մկրտումյանի կինը՝ Գայանե Մադաթյանը դեռ լիովին չի ապաքինվել, դժվարությամբ է քայլում:

«Տարբեր աստիճանի կոտրվածքներ էի ստացել, գանգուղեղայի վնասվածք: Բժիշկները բոլորը էս աստիճանի ապաքինումը հրաշք են համարում, զարմանում են, որ տեսնում են»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց նա:

Գայանե Մադաթյանը, որ երեք անչափահաս երեխա ունի, կիսով չափ վերադարձել է աշխատանքի:

Նշենք, որ ամուսինները վրաերթի էին ենթարկվել հոկտեմբերի 25-ին: Նրանք գանգուղեղային ծանր վնասվածքներ եւ բազմակի ոսկրային կոտրվածքներ էին ստացել: Հիվանդանոցում օրեր անց Մհեր Մկտրումյանը մահացել էր, կինը մոտ մեկ ամիս անց ապաքինվել, դուրս էր գրվել հիվանդանոցից:

Նրանց վրաերթի ենթարկած տաքսու վարորդին՝ Գեւորգ Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 242-րդ հոդվածի 2-րդ մասով (Ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) եւ 244-րդ հոդվածով (ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը):

Ըստ մեղադրանքի՝ Գեւորգ Գեւորգյանը թույլ է տվել խախտում, հանդիպակաց ուղեմասով ընթացող ավտոմեքենաների լույսերից շլացած վիճակում շարունակել է երթեւեկությունը, ժամանակին կատարված արգելակումով չի կանգնեցրել ավտոմեքենան, տեխնիկական տեսակետից ստեղծել է վթարային իրադրություն, որի արդյունքում չի նկատել Վարդանանց փողոցի 69/5 հասցեի դիմացի ճանապարհահատվածով` իր երթեւեկության նկատմամբ աջից դեպի ձախ փողոցը հատող հետիոտներ Մհեր Մկրտումյանին եւ Գայանե Մադաթյանին, վրաերթի է ենթարկել նրանց:

Գեւորգ Գեւորգյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում՝ պնդելով, որ ինքը չի նկատել ամուսիններին, նրանք փողոցը հատել են անթույլատրելի հատվածով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ